— «Մուլտի Գրուպ» Կոնցեռն
Մեր մասին
Մենք երբեք չենք դադարում ներդնում կատարել զարգացման համար։ Մշտապես ձգտում ենք կատարելության, ինչը յուրաքանչյուր աշխատանքի մեջ պրոֆեսիոնալիզմի հասնելու կարևոր գրավականն է։
Անհատական ռազմավարական պլանը բիզնեսում հաջողության հասնելու կարևոր նախապայմանն է։
«Մուլտի Գրուպ» կոնցեռնը ստեղծվել է 1998թ. Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ: Կոնցեռնի բուռն գործունեությունն ու զարգացման հիմնական գործընթացը մեկնարկել է 2001 թվականից, երբ ստեղծվել և կոնցեռնի կազմում են ընդգրկվել միանգամից մի քանի խոշոր կազմակերպություններ: Իր գործունեության ընթացքում կոնցեռնի կանոնադրական կապիտալը 50.000 դրամից (1998թ.) աճել է շուրջ 138 անգամ և այժմ կազմում է 6 միլիարդ 888 միլիոն դրամ: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից կառավարվող մի քանի տասնյակ ընկերությունների աշխատակիցների ընդհանուր քանակը գերազանցում է 25,000-ը: Կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների վճարած հարկերի հանրագումարով Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում «Մուլտի Գրուպ» կոնցեռնը վերջին տարիներին կանոնավոր տեղ է զբաղեցնում առաջին տասնյակում:
Կոնցեռնը վերջին տարիներին կանոնավոր տեղ է զբաղեցնում ՀՀ խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակում