Տեղեկություն կանոնակարգված գործունեության մասին

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից կառավարվում են տասնյակ ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության տարբեր ճյուղերում: Կոնցեռնն իրականացնում է իր կազմի մեջ ընդգրկված ընկերությունների գործունեության ընդհանուր ղեկավարումը և աշխատանքների կոորդինացումը:


«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից կառավարվող ընկերությունները գործունեություն են ծավալում ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Լատվիայի Հանրապետություն, Բուլղարիա: Այս երկրներում ևս գործում են կոնցեռնի կողմից կառավարվող մի շարք ընկերություններ:


Բուլղարիայում գտնվող «ԳՈՐՆԱ ԲԱՆՅԱ» ՍՊԸ զբաղվում է հանքային ջրերի և բնական հյութերի արտադրման և շշալցման աշխատանքներով և համարվում է ոլորտի առաջատարը: Բելառուսում գործող «Արմյանսկիյ Ստանդարտ» ընկերությունը զբաղվում է կոնյակի արտադրությամբ: Լատվիայում «Մուլտի Գրուպ» կոնցեռնը ձեռք է բերել հայտնի նախկին Ռիգա հյուրանոցը, որը ներկայումս կոչվում է ԳՐԱՆԴ ՀՈԹԵԼ ՌԻԳԱ ԿԵՄՊԻՆՍԿԻ և կառավարվում է աշխարհահռչակ Կեմպինսկի խմբի կողմից: ՌԴ-ում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գործող ընկերությունը զբաղվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որոնք ներկայացվում են Կրեմլին ապրանքանիշի ներքո: