«Օնիրա Քլաբ» ՍՊԸ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն ներկայացնում է «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը, որի բացումը տեղի է ունեցել 2013թ․մայիսի 14-ին: Յուրօրինակ շքեղության և ազնվական ճաշակի համադրությամբ կերտված «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրն աշխարհում եզակի է իր ոճի մեջ:

Հակիրճ նկարագիր

«Օնիրա Քլաբ» ՍՊԸ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն ներկայացնում է «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը, որի բացումը տեղի է ունեցել 2013թ․մայիսի 14-ին։


Յուրօրինակ շքեղության և ազնվական ճաշակի համադրությամբ կերտված «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրն աշխարհում եզակի է իր ոճի մեջ: Այն մարդկային բարձրաշխարհիկ մտքի և երևակայության գլուխգործոց է՝ առանձնացող «Ռամզես» և «Կլեոպատրա» սրահներով: «Փարավոն» համալիրը մի վայր է, որտեղ յուրաքանչյուր հանդիսավոր արարողություն դառնում է անմոռանալի: Հրավիրո՞ւմ եք հարյուրավոր հյուրեր կամ երկուսին, նշո՞ւմ եք այստեղ հարսանիք կամ անցկացնո՞ւմ եք բիզնես հանդիպում. յուրաքանչյուր միջոցառում կանցկացվի ամենաբարձր մակարդակով:

 

Այստեղ գնահատում են միջոցառմանը նախապատրաստվելու ցանկացած րոպեն, այդ իսկ պատճառով այդ աշխատանքը կատարում են շքեղության իսկական մասնագետները, ովքեր գիտեն, թե ինչպես ջերմ ընդունելություն կազմակերպել, խոհանոցը դարձնել լավը, իսկ տեխնիկական դետալներն՝ անթերի: Համալիրն աշխատում է տոնական միջոցառումների կազմակերպման բնագավառում երաշխավորված միայն լավագույն մատակարարների, տեխնիկական անձնակազմի, ֆոտոնկարիչների և օպերատորների հետ:


Այցելուների առջև իր դռներն է բացում նաև «Մուլտի Գրանդ» հյուրանոցը: Քայլ դեպի շքեղության աշխարհ, որտեղ մշտապես առկա է հյուրընկալության բարձր չափանիշը եւ դրական մթնոլորտը, վայր, ուր հյուրերը կզգան հյուրանոցի աշխատակազմի պրոֆեսիոնալ մոտեցումը: Ձեզ հաճելի հանգիստը համալիրի պերճաշուք ձևով կահավորված 82 սենյակներում և 6 հարմարավետ քոթեջներում ապահովված է։