ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց բասկետբոլի մինչև 18 տարեկանների աղջիկների հավաքականին

19 Հուլիսի, 2016

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց բասկետբոլի մինչև 18 տարեկանների աղջիկների հավաքականին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել էր բասկետբոլի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի չեմպիոն Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի և մարզչական շտաբի անդամներին, ինչպես նաև ֆեդերացիայի ղեկավար կազմին:

 

Ողջունելով մարզիկներին և ներկաներին՝ ՀԱՕԿ նախագահը մասնավորապես ասաց. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հաջող ելույթների կապակցությամբ և ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել: Ձեզ հաջողվեց մեր երկրի, պետության պատիվը բարձր պահել, ինչպես դա արեց տղամարդկանց հավաքականը: Հայաստանն օրեր շարունակ խոսում էր այս հաղթանակի մասին, իսկ անձամբ իմ ուրախությանը չափ չկար:Իհարկե այս գործում իր ավանդն ունի նաև ֆեդերացիայի նախագահը՝ Հրաչյա Ռոստոմյանը, ով նվիրված աշխատում է և, ինչպես տեսնում եք աշխատանքը տալիս է իր ցանկալի արդյունը: Յուրաքանչյուր հարցում ձեր կողքին կանգնած եմ և թող հաջողությունն ու հաղթանակը միշտ ուղեկից լինի ձեզ, Աստված ձեզ պահապան»:

 

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի անդամներն և թիմի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը ՀԱՕԿ նախագահին նվիրեցին խորհրդանշական մեդալը և թիմի անդաների ստորագրությամբ գնդակը: Ավանդույթի համաձայն չեմպիոնական գավաթը ի պահ տրվեց «Օլիմպավանի» թանգարանին: