Ընկերության պատմություն

Բիզնեսի հաջողության գաղտնիքը համառությունն է

  • 1998

    1998

    «Մուլտի Գրուպ» կոնցեռնը ստեղծվել է 1998թ. Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ: 

  • 2001

    Կոնցեռնի բուռն գործունեությունն ու զարգացման հիմնական գործընթացը մեկնարկել է 2001 թվականից, երբ  ստեղծվել և կոնցեռնի կազմում են ընդգրկվել միանգամից մի քանի խոշոր կազմակերպություններ: 

  • 2003

    2003

    2003թ-ից «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ է ընդգրկվել «Մուլտի Գազ» ՍՊԸ-ն։ Այն զբաղվում է բնական սեղմված գազով ավտոտրանսպորտային միջոցների գազալցմամբ։ Ավելի քան 170 բարձրակարգ մասնագետները մատուցում են միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

  • 2006

    2006

    2006թ․-ի հունվարից իր գործունեությունը ծավալած «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Հյունդայ Մոթոր» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունն իրականացնում է Հյունդայ ավտոմեքենաների, օրիգինալ ավտոպահեստամասերի և աքսեսուարների վաճառք, ինչպես նաև մեքենաների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում:

  • 2007

    2007

    2007թ․-ին հիմնադրված և կոնցեռնի կազմի մեջ ընդգրկված «Գլոբալ Մոթորս» ընկերությունը հանդիսանում է Lada մակնիշի ավտոմեքենաների ներկայացուցիչը Հայաստանում: Կազմակերպությունը զբաղվում է նոր Lada մակնիշի ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով, ինչպես նաև իրականացնում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և ավտոպահեստամասերի վաճառք:

  • 2008

    2008

    2008թ.-ին Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատին կից հիմնադրվեց «Շուստով» առևտրի տունը, որով նորովի շարունակություն տրվեց 1863թ․-ին կիսատ թողած պատմությունը։ Ընկերությունը ոչ միայն նորովի վերականգնվեց լեգենդար Նիկոլայ Շուստովի անունը համաշխարհային կոնյակագործության պատմության մեջ, այլև ստեղծեց բոլոր նախադրյալները շարունակելու շուստովյան ավանդույթներն, ինչպես բարձրորակ կոնյակների արտադրության, այնպես էլ` դրանց ներկայացման ոչ ստանդարտ մեթոդների առումով:

  • 2009

    2009

    2009թ․-ին «Գոռնա Բանյա»-ն ընդգրկվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ։ Շնորհիվ արտադրանքի բարձր որակի, ընկերությունը Բուլղարիայում հանդիսանում է սեղանի հանքային շշալցված ջրերի և գազավորված ըմպելիքների առաջատար արտադրող։ Ընկերությունն ունի լավ զարգացած ցանց, սեփական պահեստներ և ավտոկայանատեղիներ, իրականացնում է ուղիղ մատակարարումներ ավելի քան 5000 վաճառքի կետերում և ունի մոտ 250 դիստրիբյուտորներ։

  • 2010

    2010

    2010 թվականից «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ է մտել Հայ-բելառուսական «Ար-Բե» առևտրի տունը։ Գործունեության հիմնական ուղղվածությունը գյուղտեխնիկայի, կենցաղային տեխնիկայի, բարդ տեխնիկական ապրանքների, անվադողերի, կահույքի, սպառողական արդյունաբերական և պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ առևտրի զարգացումն է։ 

  • 2011

    2011

    2011թ․-ին պրն․ Ծառուկյանը գնեց «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ-ի բոլոր բաժնետոմսերը՝ ընդգրկելով այն Կոնցեռնի կազմի մեջ: Չեխական սարքավորումների և տեխնոլոգիայի շնորհիվ, գործարանը հաջող կերպով արտադրում էր արտադրանք`օգտագործելով տեղական և ներմուծված հումքը:

  • 2013

    2013

    Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում 2013թ․-ին մեկնարկեց օլիմպիական ավանի կառուցումը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ: Բացառապես պրն․ Ծառուկյանի անձնական միջոցներով կառուցված Օլիմպավանը մոտ 7500 քմ. մակերեսով մի հսկա մարզաբազա է, որը պատրաստ է իր հարկի տակ ընդունել ավելի քան 350 մարդ: Նույն թվականին կոնցեռնի կազմի մեջ է մտել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն, որը ներկայացնում է «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը։

  • 2015

    2015

    2015 թ.-ի հունվարի 24-ին սկսվեցին «Առինջ կենտրոն»՝ առևտրի իրականացման վայրի լայնածավալ շինարարական աշխատանքները, որը գտնվում է Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում: «Առինջ Մոլ»-ը համալրված է ավելի քան 1000 տաղավարներով, օֆիսային տարածքներով, սննդի կետերով, պահեստներով, մեծ և ընդարձակ ավտոկայանատեղիներով, բուժկետով:

  • 2016

    2016

    Իր գործունեության ընթացքում կոնցեռնի կանոնադրական կապիտալը 50.000 դրամից (1998թ.) աճել է շուրջ 138 անգամ և այժմ կազմում է 6 միլիարդ 888 միլիոն դրամ: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից կառավարվող  մի քանի տասնյակ ընկերությունների աշխատակիցների ընդհանուր քանակը գերազանցում է 25,000-ը: Կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների վճարած հարկերի հանրագումարով Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում «Մուլտի Գրուպ» կոնցեռնը վերջին տարիներին կանոնավոր տեղ է զբաղեցնում առաջին տասնյակում: