Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Ծառուկյանը ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում:

1975-1977թթ.-ին ծառայել է ԽՍՀՄ բանակում:

1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Մեծ հաջողությունների է հասել սպորտի ոլորտում։

1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող:

1990-2000թթ.-ին զբաղվել է գործարարությամբ՝ դառնալով այդ ոլորտի Հայաստանի հայտնի դեմքերից մեկը:

1990-1992թթ. եղել է «Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը:

1995թ.-ին հիմնադրում է «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնը, որի կազմում այսօր կան շուրջ 40 ձեռնարկություններ: Ընդհանուր առմամբ այդ կառույցներում ներգրավված են 25 000-ից ավելի աշխատողներ:

2004թ.-ից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Նրա գլխավորությամբ վերջին տարիներին հայ մարզիկները փայլուն արդյունքներ են արձանագրել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Ամուսնացած է, ունի 6 երեխա:


2002թ.-ից

սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ 

2003թ.-ին

մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, իսկ արդեն 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

2007թ.-ին

առաջին անգամ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին՝ Բարգավաճ Հայաստանը ՀՀ Աժ-ում ձևավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը: Կոալիցիոն կառավարության կազմում Բարգավաճ Հայաստան կուսակցությանն են վստահվել Սպորտի և երիտասարդության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության և Քաղաքաշինության նախարարությունները:

2012 թվականի

խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ստացավ մեր հայրենակիցների ավելի քան 450 հազար քվե՝ խորհրդարանում ունենալով 37 պատգամավոր և դառնալով իր մեծությամբ երկրորդ խմբակցությունը։

2012 թվականի

խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» հրաժարվեց մաս կազմել իշխող քաղաքական կոալիցիայի։ Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գլխավորել է մինչև 2015 մարտի 5-ը։ Մարտի 5-ի ԲՀԿ արտահերթ համագումարում Գագիկ Ծառուկյանը հրաժարական է ներկայացրել կուսակցության նախագահի պաշտոնից՝ հայտարարելով, որ հեռանում է մեծ քաղաքականությունից։ Գագիկ Ծառուկյանը հանրությանը հայտնի է նաև իր մեծամասշտաբ բարեգործական ծրագրերով:

2000թ.-ից

գործում է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը: Այս տարիների ընթացքում հիմնադրամի գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններից են հանդիսանում՝ եկեղեցաշինությունը, կրթական հաստատությունների օգնությունն ու երիտասարդական նախաձեռնությունների խրախուսումը, սոցիալապես անապահով խավերի աջակցությունը, համահայկական նշանակության ծրագրերի հովանավորությունը, համայնքային զարգացման ծրագրերի իրականացումը, գիտության, արվեստի, մշակույթի ու սպորտի ճանաչված մարդկանց մեծարումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների համակողմանի աջակցությունը:

Սեդրակ Առուստամյան

Սեդրակ Առուստամյան

Սեդրակ Առուստամյան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն, Տնօրենների Խորհրդի Նախագահ:

Ծնվել է 1967թ. Երևանում:

1985-87թթ. ծառայել է Սովետական Բանակում:

1991թ. ավարտել է Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիզացիայի ֆակուլտետը` ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:

Ամուսնացած է, ունի 3 զավակ:

1991-1997թթ.

աշխատել է հարկային ծառայության օպերատիվ վարչությունում:

1998-2002թթ․

«Ավիասնունդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն։

1998-այժմ

«Ավիասերվիս» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ:

2002-այժմ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն:

2003-այժմ

«Արարատցեմենտ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ:

2003-այժմ

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տնօրենների խորհրդի նախագահ։