«Օլիմպավան» ՍՊԸ

Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում 2013թ․-ին մեկնարկեց օլիմպիական ավանի կառուցումը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ: Մարզաբազայում գործում են ըմբշամարտի, ձյուդոյի, թեքվանդոյի, բռնցքամարտի, ծանրամարտի և խաղային մարզաձևերի մարզադահլիճներ: Այնտեղ են տեղակայված սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության կենտրոնները: 

Հակիրճ նկարագիր

«Օլիմպավան» ՍՊԸ

Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում 2013թ․-ին մեկնարկեց օլիմպիական ավանի կառուցումը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ:


Բացառապես պրն․ Ծառուկյանի անձնական միջոցներով կառուցված Օլիմպավանը օլիմպիական մոտ 7500 քմ. մակերեսով մի հսկա մարզաբազա է, որը պատրաստ է իր հարկի տակ ընդունել ավելի քան 350 մարդ և ապահովված է մարզումների համար միջազգային չափանիշներին համապատասխանող բոլոր անհրաժեշտ պայմաններով:


2014 թվականին Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ ՄՕԿ և ԵՕԿ նախագահների Օլիմպիական ավանի շինհրապարակ կատարած շրջայցի ժամանակ Միգազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նշել է, որ Օլիմպիական ավանի նման մարզաբազաները աշխարհում եզակի են:


2015 թ. սեպտեմբերի վերջին շահագործման հանձնված շենք տեղափոխվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմը:


Մարզաբազայում գործում են ըմբշամարտի, ձյուդոյի, թեքվանդոյի, բռնցքամարտի, ծանրամարտի և խաղային մարզաձևերի մարզադահլիճներ: Այնտեղ են տեղակայված սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության կենտրոնները: Իսկ Օլիմպիավանի բարձրակարգ հյուրանոցային մասնաշենքը կարող է հյուրընկալել մոտ 350 մարզիկի: Բացի մասնագիտացված մարզադահլիճներից, մարզական օլիմպում գտնվում են նաև բացօթյա մարզահրապարակներ և խաղահրապարակներ, առկա է նաև հանգստյան գոտի։


Օլիմպավանը միշտ պատրաստ է հյուրընկալել մարզվել ցանկացող իր հյուրերին։