«Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիր

2007թ․-ին հիմնադրված «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրը գտնվելով Ծաղկաձոր կուրորտային քաղաքում և շրջապատված լինելով ծաղկաձորյան խիտ անտառներով, դրախտային վայր է բնության գեղեցկությունն ու բարձրակարգ հանգիստը գնահատողների համար: 

Հակիրճ նկարագիր

«Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիր

2007թ․-ին հիմնադրված «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրը գտնվելով Ծաղկաձոր կուրորտային քաղաքում և շրջապատված լինելով ծաղկաձորյան խիտ անտառներով, դրախտային վայր է բնության գեղեցկությունն ու բարձրակարգ հանգիստը գնահատողների համար: Հյուրանոցը գտնվում է ճոպանուղուց 1 կմ հեռավորության վրա: Այստեղ կարելի է հանգստանալ տարվա ցանկացած եղանակին:


Հյուրանոցն առաջարկում է ժամանցային և սպորտային ծառայությունների լայն ընտրանի` լողավազան, մինի ֆուտբոլի դաշտ, բասկետբոլ, կինոդահլիճ և այլն: Տեխնիկապես հագեցած կոնֆերենց դահլիճը լիովին համապատասխանում է գործարար միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ պահանջներին:


Հյուրանոցը կատարյալ վայր է նաև ընտանեկան հանգիստը նախընտրողների համար։ Այն իր հյուրերին առաջարկում է ոչ միայն հյուրանոցային համարներ կամ հարմարավետ երկհարկանի և եռահարկ քոթեջներ, այլ նաև ընտանեկան ապարտամենտներ: Ստեղծված են պայմաններ նաև երեխաների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար` մանկական խաղահրապարակ, մինի ակումբ և այլն:
«Մուլտի Ռեստ Հաուս»-ի բարեհամբյուր անձնակազմը իր միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկմամբ յուրաքանչյուր հյուրի ցուցաբերում է անհատական մոտեցում՝ հաճախորդներին համարելով իրենց հյուրերը, որոնք մշտապես հեռանում են անմոռանալի տպավորություններով և կրկին վերադառնալու ակնկալիքով։