«Ֆիրմա Նյու» ՍՊԸ

2015 թ.-ի հունվարի 24-ին սկսվեցին «Առինջ կենտրոն»՝ առևտրի իրականացման վայրի լայնածավալ շինարարական աշխատանքները, որը գտնվում է Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում: «Առինջ մոլ»-ը համալրված է ավելի քան 1000 տաղավարներով, օֆիսային տարածքներով, սննդի կետերով, պահեստներով, մեծ և ընդարձակ ավտոկայանատեղիներով, բուժկետով:

Հակիրճ նկարագիր

«Ֆիրմա Նյու» ՍՊԸ

2015 թ.-ի ապրիլի 28-ին տեղի ունեցավ «Առինջ մոլ»-ի փառահեղ բացման արարողությունը, որին ներկա էր նաև Գագիկ Ծառուկյանը, ով եկել էր կիսելու աշխատակիցների ուրախությունը: Նա, համալրելով իր կողմից կատարված աջակցությունները, խոստացավ, որ կենտրոնում 3 տարի շարունակ վարձավճար չի գանձվելու: «Առինջ Մոլ» մեծախախ առևտրի ամենահարմարավետ կենտրոնը շուտով ընդլայնեց իր գործունեությունը և 2015թ.-ի օգոստոսի 25-ին տեղի ունեցավ նաև 70-ից ավելի նոր փակ տաղավարների բացումը: Մի քանի տասնյակ առևտրականներ, տեսնելով «Առինջ մոլ»-ի հաջող գործունեությունը, խնդրեցին կառուցել տաղավարներ նաև իրենց համար: Հաշված օրերի ընթացքում այստեղ կառուցված հարմարավետ տաղավարներն արդեն պատրաստ էին շահագործման: Ի շնորհիվ պարոն Գագիկ Ծառուկյանի, ով անմիջապես արձագանքեց առևտրականների խնդրանքին, հասկանալով փոքր և միջին ձեռնարկատիրության ծանր վիճակը, իր ներդրումն ու աջակցությունը ցուցաբերեց նաև այստեղ: Այստեղ նունպես վարձավճար չգանձվեց:

Տեսնելով առևտրի կենտրոնի հաջող գործունեությունը, շուտով սկսվեցին նաև նոր շուկաների տնետեսական և շինարարական հատվածի շինարարական աշխատանքները և կարճ ժամանակ անց դրանք նույնպես պատրաստ էին շահագործման: Շուկայի այժմյան նպատակներից է կառուցել նաև պտուղ-բանջարեղենի, ինչպես նաև` ոսկու շուկա, որը հնարավորություն կտա հաճախորդներին կատարել իրենց գնումներն մեկ միասնական համակարգից, ընդարձակել ու ընդլայնել բիզնես ռազմավարություններն, ինչպես նաև` ողջ անդրկովկասում լինել միակն ու անկրկնելին:

Այժմ «Առինջ մոլ»-ը համալրված է ավելի քան 1000 տաղավարներով, օֆիսային տարածքներով, սննդի կետերով, պահեստներով, մեծ և ընդարձակ ավտոկայանատեղիներով, բուժկետով: Ստեղծվել են բոլոր պայմանները հարմարավետ և քաղաքակիրթ առևտուր իրականացնելու համար: