«Եուրոմոթորս» ՓԲԸ

«Եուրոմոթորս» ՓԲԸ-ն 1998 թվականից BMW Group ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Տեխնիկական բազան, բարձրակարգ մասնագետներով համալրված աշխատակազմը և աշխատանքային մեծ փորձը թույլ են տալիս կազմակերպել լիարժեք բիզնես ցիկլ կարևորագույն բոլոր ոլորտներում։

Հակիրճ նկարագիր

«Եուրոմոթորս» ՓԲԸ

2011 թվականից «Եուրոմոթորս» ընկերությունը ներմուծում է MINI ավտոմեքենաներ և օրիգինալ ավտոպահեստամասեր։

Բացի BMW և MINI ավտոմեքենաներից, ընկերությունն առաջարկում է նաև BMW և MINI հեծանիվներ, աքսեսուարներ և հագուստ։ Ընկերությունն ունի սեփական տեխսպասարկման կենտրոն, որտեղ հասանելի են նորոգման և տեխնիկական սպասարկման ծառայություններ։  «Եուրոմոթորս»-ը համալրված է առաջատար մասնագետներով և հագեցած է համապատասխան սարքավորումներով։


«Եուրոմոթորս» ընկերությունը իրականացնում է BMW և MINI ավտոմեքենաների վաճառք հինգ տարվա երաշխիքով։
Ընկերությունը նաև հանդիսանում է Rolls-Royce ավտոպահեստամասերի ներմուծողը և ավտոմեքենաների սպասարկում իրականացնողը Հայաստանում։ 


«Եուրոմոթորս»-ը մեծ ներդրումներ է կատարել շքեղ դասի մեքենաների վաճառքի և սպասարկման ոլորտում։
2015 թվականից «Մուլտի Գրուպ» կոնցեռնը «Եուրոմոթորս» ընկերության բաժնետերն է։