«Մուլտի Գրուպ Սթոուն» ՓԲԸ

Ընկերության գործունեության ոլորտներն են համարվում հանքարդյունահանումը և վերամշակումը, այսինքն՝ բնական քարի բլոկների արտահանումը, մշակման ամբողջ գործընթացը, մինչև գործարանում հարդարման սալիկների արտադրությունը։ 

Հակիրճ նկարագիր

«Մուլտի Գրուպ Սթոուն» ՓԲԸ

«Մուլտի Գրուպ Սթոն» ընկերությունը հիմանդրվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից ք․Աբովյանում (Հայաստան) 2002թ։ Ընկերության գործունեության ոլորտներն են համարվում հանքարդյունահանումը և վերամշակումը, այսինքն՝ բնական քարի բլոկների արտահանումը, մշակման ամբողջ գործընթացը, մինչև գործարանում հարդարման սալիկների արտադրությունը։

Գործարանը զբաղեցնում է 25,000ք․մ տարածք և հագեցած է գերժամանակակից քարամշակման սարքավորումներով։ Որպես հումք օգտագործվում են տրավերտինի բլոկները, որոնք արդյունահանվում են «Մուլտի Գրուպ Սթոն» ընկերությանը պատկանող 90հա տարածք զբաղեցնող հանքերից։
2004 թ. հոկտեմբերին կատարվել են լրացուցիչ ներդրումներ, ձեռք են բերվել նոր լեռնատրանսպորտային սարքավորումներ։

Օգտագործվող ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ընկերությանը արտադրել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան երեսպատման սալիկներ:
24-ժամյա աշխատանքի, բարձրակարգ տեխնոլոգիաների և բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ ապահովվում է երեսպատման սալիկների արտադրության հիանալի որակը և պատվիրատուների սպասարկման բարձր մակարդակը։ Իրականացվում է արտադրանքի հատուկ տեսակավորում ըստ գունային երանգների, կառուցվածքի և տրավերտինի հյուսվածքի։
2003թ․ ընկերությունը ԱՄՆ-ում մասնակցել է այս ոլորտի ամենախոշոր «Coverings» հատուկ ցուցահանդեսին։ Արտադրանքի բարձր որակի երաշխիքն է համարվում ցուցահանդեսի ժամանակ Ամերիկյան շուկայում առաջատար դիրք զբաղեցնող «Arizona Tile» ընկերության հետ կնքած պայմանագիրը։

2004թ-ից «Մուլտի Գրուպ Սթոն» ընկերությունն իր արտադրանքը սկսել է արտահանել նաև Կանադա, Գերմանիա և Ռուսաստան։