<<ԲԱԿԼԱՉՅԱՆ>> ՍՊԸ

«Baklachyan Lighting»-ը ներկայացնում պրոֆեսիոնալ ճարտարապետների և նախագծողների պահանջներին համապատասխան արտադրված և մշակված հայկական արտադրության շքեղ ու եզակի ջահերի հսկայական տեսականի:

Հակիրճ նկարագիր

<<ԲԱԿԼԱՉՅԱՆ>> ՍՊԸ

«Baklachyan Lighting»-ը հիմնադրվել է 1978թ -ին, Բակլաչյանների ընտանիքի կողմից և երկար տարիներ շարունակել է մնալ ընտանեկան բիզնես, ուր ընտանիքի յուրաքանչյուր անդամ իր ներդրումն է ունեցել՝ մտքով, էներգիայով, սիրով և ստեղծագործությամբ:
 
Ներկայումս Multi Group-ի հետ համատեղ Baklachyan Lighting-ը ներկահացնում է բացառիկ ու շքեղ լուսավորության սարքերի և ջահերի գլխապտույտ տեսականի, որոնց մշակումն ու արտադրությունը իրականացվում է Հայաստանում, երկրի լավագույն մասնագետների կողմից:
 
Ապրանքանիշն առաջարկում է տեսականի` նախատեսված ցանկացած նախասիրության և ճաշակի տեր հաճախորդների սեգմենտի համար, ինչպես նաև կարող են նախագծվել և պատրաստվել հենց Ձեր իսկ ցանկությամբ և նախընտրելի ոճով: 
 
Ընկերությունը համագործակցում է անյպիսի աշխարհահռչակ բրենդների հետ, ինչպիսիք են ` 
Swarovski Strass - Austria
ASFOUR - Egypt
SCHOLER - Austria
Ապրանքատեսակները պատրաստվում են վերոնշյալ բրենդների բյուրեղապակիներից, այլ բնական քարերից, ինչպիսիք են` (Onyx, Malachite, Obsidian), բրոնզից և այլ բազում բարձրորակ բաղադրիչներից:
 
«Baklachyan Lighting»-ի պրոդուկները նախատեսված են ցանկացած վայրի և ոլորտների կառույցների համար (այդ թվում հյուրանոցներ, ռեստորաններ, առանձնատներ, բիզնես կենտրոններ, եկեղեցիներ, թատրոններ և հանրայաին այլ հաստատություններ):
 
Ընկերությունն ընդունում է պատվերներ ցանկացած երկրից և իրականացնում է ապրանքատեսակների տեղադրում և առաքում ամբողջ աշխարհով մեկ։